Իրադարձություններ Հայաստանում
Ուշադրության կենտրոնում՝ կնոջ կյանքի որակի պահպանումը
Ապրիլի 19-ին կայացավ «Գինեկոլոգիայի հրատապ հարցեր» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գինեկոլոգիայում հաճախ հանդիպող ախտաբանական վիճակներին, դրանց ախտորոշմանն ու բուժմանը: Չանտեսվեցին նաեւ հորմոնային բուժման հետ կապված հանրության մտահոգությունները: Մասնագետները փորձեցին ներկայացնել այդպիսի բուժման օգտակարությունը:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ գիտաժողովի հիմնական նպատակին, քննարկվելիք հարցերին եւ ներկայացրեց, թե ինչ էր նախատեսվում քննարկել կանանց առողջությանը վերաբերող հաջորդ գիտաժողովներին:
-Մոր և մանկան առողջության գիտաբժշկական կենտրոնում գիտաժողովների անցակացումն արդեն ավանդական բնույթ է կրում: Ո՞րն է այս գիտաժողովի նպատակը: Ի՞նչ հիմնահարցեր են քննարկում այսօր:
– ՀՀ առողջապահության նախարարության, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի եւ Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվել է գիտաժողով «Գինեկոլոգիայի հրատապ հարցեր» թեմայով: Այն նախատեսված է բուժծառայության ամբուլատոր օղակի, ծննդատների եւ հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգների համար: Այս գիտաժողովի հիմնական նպատակն էր բժիշկներին ներկայացնել գինեկոլոգիայի հրատապ խնդիրների ախտորոշման, բուժման ժամանակակից մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության եւ միջազգային ուղեցույցների վրա:
Թեմաներից մեկն էնդոմետրիոզն էր՝ լայն տարածում գտած հիվանդություն, որն ախտահարում է հիմնականում մանկածնային տարիքի կանանց, ինչպես նաեւ` դեռահասներին և դաշտանադադարում գտնվող կանանց: Դա շատ կարեւոր խնդիր է, քանի որ հանգեցնում է ո՛չ միայն ցավային համախտանիշի, այլեւ դաշտանային ցիկլի խանգարումների՝ ընդհուպ մինչեւ արյունահոսություն, կպումների առաջացում եւ անպտղություն:
Այսօր գոյություն ունեն էնդոմետրիոզի ախտորոշման տարբեր մեթոդներ, եւ հայաստանյան դեղորայքային զինանոցը բավականին լի է բուժման տարբեր միջոցներով: Շատ կարեւոր է բուժման մեթոդի ճիշտ ընտրությունը` դեղորայքայի՞ն, թե՞ վիրաբուժական կամ` համակցված: Այս հարցերին է վերաբերում դասախոսություններից մեկը: Ի՞նչ հետազոտություններ, ինչպիսի բուժում իրականացնել՝ կախված կնոջ վերարտադրողական պլաններից, տարիքից, նրա կլինիկական ախտանիշներից եւ նրա առջեւ դրված խնդիրներից:
Մյուս թեման, որը նույնպես կարևորում ենք, վերաբերում է անպտղության հետազոտման, բուժման խնդիրներին` հատկապես ամբուլատոր օղակում, որովհետեւ զույգն առաջին հերթին դիմում է բուժհաստատության ամբուլատոր օղակին: Դրանից է կախված, թե ինչ հետազոտության, բուժման մեթոդներ կկիրառվեն, ինչ տեւողությամբ, ինչ հաջորդականությամբ, եւ երբ է պետք դադարեցնել ամբուլատոր օղակում հետազոտությունը, բուժումն ու ուղեգրել բուժծառայության այլ մակարդակներ, ընդհուպ մինչեւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գործածում` անպտղության տարբեր գործոնների դեպքում:
Հաջորդ թեման նվիրված էր հորմոնային բուժման անվտանգությանը: Գինեկոլոգիայում ընդունված բուժման մեթոդներից մեկը հորմոնային բուժումն է եւ ամբողջ խնդիրն այն է, որ երբ խոսքը գնում է հորմոնային բուժման մասին, այն առաջացնում է անհանգստություն, առաջին հերթին, հիվանդայցելուների եւ նրանց հարազատների մոտ եւ երկրորդը՝ հենց բժիշկների մոտ: Դասախոսության ընթացքում քննարկվել են հորմոնային բուժման մեթոդներին, ցուցումներին, հակացուցումներին, ընտրման չափանիշներին, բուժման տեւողությանը, անվտանգության չափանիշներին վերաբերող հարցեր, եւ թե ինչպես բուժումը դարձնել արդյունավետ ու անվտանգ:
Խոսվել է Հակամյուլլերյան հորմոնի մասին, ինչը վերջին տարիներին գիտության կողմից մշակված հետազոտության մեթոդներից է` ձվարանային պաշարի ցուցիչ. թե ինչ կլինիկական նշանակություն ունի, երբ որոշել, ինչպես մեկնաբանել ստացված արդյունքները:
Այս բոլորը գործնական կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներ են: Կարծում եմ ստացված գիտելիքները կօգնեն ամբուլատոր եւ հիվանդանոցային ծառայության բժիշկներին հարստացնելու իրենց գիտելիքներն այս ուղղությամբ:
– Ի՞նչ չքննարկված խնդիրներ կան, որոնք նպատակ ունեք բարձրաձայնելու հետագա գիտաժողովներում:
– Մյուս գիտաժողովները, կարծում եմ, առաջին հերթին ուղղված կլինեն վերարտադրողական կարեւոր նշանակություն ունեցող ինֆեկցիաներին:
Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվ. պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության եւ վիրաբուժության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Վ.Ն. Կասյանի հետ զրուցեցինք կնոջ կյանքի որակը պահպանելու անհրաժեշտության մասին եւ որքանով է դրան նպաստում հորմոնային բուժումը:
– Էնդոմետրիոզով հիվանդայցելուների վարմանը վերաբերող ի՞նչ տեղեկատվություն կկարեւորեք փոխանցելու մասնագետներին եւ պացիենտներին:
– Այստեղ գլխավորն հիվանդների վարումն է՝ մենեջմենթը, քանի որ մենք հիանալի հասկանում ենք, որ քրոնիկական հիվանդությունը չի կարող բուժվել: Կարելի է կյանքի որոշակի փուլում օգնել կնոջը` լուծելու իրեն հուզող խնդիրները. Օրինակ՝ դա կարող է լինել դեռահաս, ում մոտ նկատվում է ցավոտ դաշտանային ցիկլ: Մենք նրան կարող ենք օգնել`վերացնելու ցավը և բարձրացնելու կյանքի որակը: Սա առաջինն է:
Երկրորդը՝ էնդոմետրիոզի ախտանիշներից մեկը անպտղությունն է: Այս դեպքում կարեւոր է ո՛չ միայն ճիշտ եւ ժամանակին օգնություն ցուցաբերել կնոջը՝ չվնասելով նրա օրգանիզմն, այլեւ օգնել նրան՝ դառնալու երջանիկ մայր, ինչին կոչված է մեր աշխատանքը:
– Ձեր թեման էր «Հորմոնային բուժման անվտանգությունը»: Թեման խիստ հրատապ է և մտահոգիչ, Ձեր ամենակարեւոր ասելիքն ընթերցողներին:
– Մեր բուժման գործընթացներում օգտվում ենք հորմոններից արդեն ավելի քան հիսուն տարի: Բայց փողոցում կանգնեցրեք որեւէ կնոջ կամ աղջկա, կարեւոր չէ՝ բժիշկ է նա, թե՝ ոչ, միեւնույն է, բոլորը հորմոններից վախենում են: Նրանք հաճախ ասում են, որ կգիրանան, մազեր կաճեն, քաղցկեղից կմահանան եւ այլն: Մեր այսօրվա խնդիրն է բացատրել, որ հորմոնները չարիք չեն: Իհարկե, կարող են լինել հատուկենտ դեպքեր, երբ դիտվում են կողմնակի ազդեցություններ, սակայն նման դեպքերում գրագետ բժիշկը հիվանդայցելուին կտա ճիշտ հարցեր, կկատարի ճիշտ հետազոտություն եւ ճիշտ ժամանակին թույլ չի տա, որ կնոջը վնաս պատճառվի:
Գինեկոլոգիայի ոլորտում հիվանդությունների 80%-ը հորմոնակախյալ են, ուստի մենք չենք կարող առանց հորմոնային թերապիայի: Մենք պետք է պատմենք ճշմարտությունը դրա անվտանգության, ռիսկերի մասին եւ ինչպես այն նշանակել՝ բացարձակ լավ ազդեցություն ունենալու համար, առանց վնասելու հիվանդայցելուին:
Չեխիայի Հանրապետությունում «Beckman Coulter » կազմակերպության մենեջեր, կենսաբանական գիտությունների մագիստր Պատրիկ Սաֆը խոսեց Հակամյուլլերյան հորմոնի մասին՝ ներկայացնելով դրա կիրառությունը:
– Ներկայացրեք, խնդրեմ Ձեր այսօրվա թեմայի հրատապությունը:
– Ես խոսել եմ Հակամյուլլերյան հորմոնի եւ կլինիկական պրակտիկայում դրա կիրառման մասին: Դա ձվարանային պաշարի շատ լավ ախտորոշիչ մարկեր է, այդ պատճառով լայնորեն կիրառվում է հատկապես արհեստական բեղմնավորման ժամանակ: Այդ ցուցիչը մշակվել է «Beckman Coulter» կազմակերպության կողմից եւ արդեն երկար տարիներ է, ինչ գործածվում է որոշակի ախտաբանությունների ախտորոշման եւ բուժման ժամանակ:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից` որպես մարդասիրական օգնություն, ստացել է Իտալիայի «ԲԻԷՍՓԻ Ֆարմասյութիքալս» դեղագործական...
Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր...
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն սկսած 55,000 դրամից և ստացեք 10% հետվճար...
Սույն թվի սեպտեմբերի 10-ին Երևանում` «Անի Գրանդ» հյուրանոցում, կայընթացավ Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Հոգեկան առողջության ազգային...
Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2024 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը...
Ս/թ հուլիսի 12-ին «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի» կողմից կազմակերպվել էր...
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, «Ազգային բժշկական պալատը» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիան» ներկայացնում են...
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն